Նաքսոս (հուն․՝ Νάξος), փոքրիկ քաղաք Հունաստանում, գտնվում է Նաքսոս կղզու արևմտյան մասում, վարչական կենտրոնը Նաքսոս և Փոքր Կիկլադներ համայնքներն են, որոնք գտնվում են Նաքսոս և Հարավային Եգեյան կղզիների պերիֆերիաներում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 7070 մարդ։ Էգեյան ծովի խոշոր առևտրական կենտրոն։ Կա օդանավակայան։ Կիկլադյան քաղաքակրթության կենտրոններից մեկը Հին Հունաստանում։
Մ․թ․ա․ 8-րդ դարից մինչև մ․թ․ա․ 7-րդ դարերը Նաքսոսը եղել է Կիկլադների առևտի կենտրոնը։ Մ․ թ․ ա․ 502 թվականին Նաքսոսի բնակիչներն ապստամբել են Աքեմենյան պետության դեմ, որը մ․թ․ա․ 499 թվականին հանգեցրել է Նաքսոսի պաշարմանը, Իոնիական ապստամբության և հունա-պարսկական պատերազմի։
Բյուզանդական կայսրության քայքայումից հետո, 1207 թվականին չորրորդ Խաչակրաց արշավանքի ժամանակ, վենետիկյան խոշոր առևտրական Մարկո Սանուդոն գրավել է Նաքսոսը և ստեղծել Նաքսոսյան դքսությունը։ Օսմանյան կայսրության ժամանակ 1566 թվականից մինչև 1821 թվականը Նաքսոսը գտնվել է թուրքերի վերահսկողության ներքո։ 1832 թվականին ընդգրկվել է Հունաստանի կազմի մեջ։
Նաքսոսի համայնական միությունը ընդգրկվել է Հին Անգիդիա և Խրիսոստոմոս վանքի (Սուրբ Հովհան Ոսկեբերան)։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 7070 մարդ։ Տարածքը 12,275 քառ․ կմ։